Հոդվածներ

Ազարը մտադիր չէ հունվարին հեռանալ «Ռեալից»
25.11.2021
1772 0

Բավական հուսալի աղբյուր հանդիսացող Մարիո Կորտեգանայի փոխանցմամբ, Էդեն Ազարը մտադիր չէ հունվարին հեռանալ Մադրիդի «Ռեալից»։

Բելգիացին պատրաստ է առաջարկնել լսել այլ ակումբներից, սակայն որոշում կկայացնի միայն ամռանը։ 

Չնայած եղած բազում խոսակցություններին, ո՛չ «Չելսին», ո՛չ «Նյուքասլը» հետաքրքրված չեն Ազարի ծառայություններով։ 

2019 թվականից ի վեր Ազարը «Ռեալի» կազմում մասնակցել է 54 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am