Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն խոսել է թիմում իր ներկայիս իրավիճակի մասին։
Իսպանացին այս մրցաշրջանում մասնակցել է 4 հանդիպման, միջինում խաղադաշտում անցկացնելով 37 րոպե։
«Եթե Զիդանը ցանկանում է փոխարինել ինձ, ապա դա անում է 50-րդ կամ 60-րդ րոպեներին, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ընդմիջման ժամանակ։
Բայց երբ ես հայտնվում եմ պահեստայինների նստարանին, նա ինձ խաղադաշտ է դուրս բերում միայն 80-րդ րոպեին». ասել է Իսկոն։
Սրանով իսպանացի ֆուտբոլիստը իր դժգոհությունն է հայտնել ֆրանսիացի մասնագետին՝ ցուցաբերած վերաբերմունքի համար։
Հիշեցնենք, որ Իսկոն չմասնակցեց նաև շաբաթ օրը կայացած Կլասիկոյին։
Los Merengues, Realmadrid.am