• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռաուլ Ասենսիոն զրկվել է վարորդական իրավունքից՝ ոչ սթափ վարելու համար

Հոդվածներ

Ռաուլ Ասենսիոն զրկվել է վարորդական իրավունքից՝ ոչ սթափ վարելու համար
02.09.2026
27 0

«Ռեալի» պաշտպան Ռաուլ Ասենսիո ոչ սթափ վիճակում մեքենան վարելու համար զրկվել է վարորդական իրավունքից։ 

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին։ 23-ամյա ֆուտբոլիստը իր Porsche մակնիշի մեքենայով ուղևորվել է ծովափ, և պետավտոտեսուչները նրան կանգնեցրել են սովորական ստուգման համար։ Նրա արյան մեջ ալկոհոլի մակարդակը գրեթե 4 անգամ գերազանցել է թույլատրելի սահմանաչափը։

Օգոստոսի 19-ին դատարանը նրան մեղավոր է ճանաչել՝ նշանակելով  14 400 եվրո տուգանք և 8ա ամսով զրկելով վարորդական իրավունքից։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված