• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հայտնի է, թե ով է ճանաչվել «հանդիպման լավագույն ֆուտբոլիստ» «Բետիս» - «Ռեալ» խաղում

Հոդվածներ

Հայտնի է, թե ով է ճանաչվել «հանդիպման լավագույն ֆուտբոլիստ» «Բետիս» - «Ռեալ» խաղում
27.09.2020
2747 0

Լա լիգայի 3-րդ տուրում «Բետիսը» հյուրընկալեց «Ռեալին»: Հանդիպումն ավարտվեց «արքայական» ակումբի դժվարին հաղթանակով՝ 3:2 հաշվով:

Ավանդույթի համաձայն, խաղից անմիջապես հետո Լա լիգան ներկայացրել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստին:

Մրցանակին արժանացել է «սերուցքայինների» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն, ով բացել էր խաղի հաշիվը:

Ներկայում «Ռեալը» 4 միավոր ունի. Զիդանի սաները բաց են թողել առաջին տուրի՝ «Խետաֆեի» դեմ խաղը:



Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված