Երեկ 88 տարեկան հասակում կյանքից հեռացավ Մադրիդի «Ռեալի» լեգենդ Պակո Խենտոն։
Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը իր խոսքն է ուղղել լեգենդար ֆուտբոլիստի հիշատակին։
«Շնորհակալություն, սիրելի Պակո։ Մենք երբեք չենք մոռանա Ձեզ։ Ֆուտբոլի և «Ռեալի» հանդեպ իմ սերը ձևավորվել է այնպիսի ֆուտբոլիստների շնորհիվ, ինչպիսին է Պակո Խենտոն։ Դեռ 4 տարեկան հասակում հորս հետ գալիս էինք «Բեռնաբեու» «Ռեալի» հանդիպումները դիտելու։ Այդ տարիքից էլ ես սկսել եմ սիրել այս ակումբը». նշել է Պերեսը։
Los Merengues, Realmadrid.am