Marca-ի փոխանցմամբ Դավիդ Ալաբան մոտ է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիր կնքելուն։
Մրցաշրջանի ավարտին ունիվերսալ պաշտպանը կարող է ազատ գործակալի կարգավիճակ ստանալ։
Չնայած նրան, որ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին», «Չելսին», «Լիվերպուլը» և «ՊՍԺ»-ն, նշվում է, որ «Ռեալը» ֆավորիտ է համարվում։
«Ռեալի» ունեցած մեծ առավելություններից մեկն այն է, որ Ֆլորենտինո Պերեսը շատ լավ հարաբերություններ ունի «Բավարիայի» ղեկավարության հետ։
Նշվում է, որ «Ռեալը» Ալաբային դիտարկում է որպես Սերխիո Ռամոսին փոխարինող, քանի որ Էդեր Միլիտաոն չարդարացրեց սպասելիքները։
Los Merengues, Realmadrid.am