«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ուշադրություն է դարձրել վերջին ամիսներին թիմի հաջող ելույթներին։
«Չնայած բարդություններին, մարտ ամսին մենք բոլոր մրցաշարերում առաջատար ենք։ Նման բան չէր եղել վերջին երեք տարիներին։
Առաջին տարում մեզ Իսպանիայի գավաթի խաղարկությունից դուրս թողեց «Ատլետիկ Բիլբաոն», հաջորդ տարի մենք բավական հետ էինք մնում Լա Լիգայի առաջատարից։ Այս տարի մենք մարտ ամսին բոլոր մրցաշարերում առաջատար ենք։ Մեզ մոտ ամեն ինչ լավ է, բայց մենք կարող ենք ավելի լավ հանդես գալ». նշել է իտալացի մասնագետը։
Լա Լիգայի 27 տուրերից հետո «Ռեալը» կիսում է առաջատարությունը «Բարսելոնայի» հետ, որը մեկ խաղ ավելի քիչ է անցկացրել։
ՉԼ-ի 1/4 եզրափակչում «Սերուցքայինները» մրցելու են «Արսենալի» հետ, իսկ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում «Ռեալը» 1։0 հաշվով առավելության հասավ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ։
Los Merengues, Realmadrid.am