• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Նախորդ ամռանը Պերեսը և Մբապեն բանավոր համաձայնություն են ձեռք բերել

Հոդվածներ

Նախորդ ամռանը Պերեսը և Մբապեն բանավոր համաձայնություն են ձեռք բերել
07.03.2022
2129 0

Կիլիան Մբապեն մտադիր է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։ 

Նշվում է, որ նախորդ ամռանը ֆուտբոլիստը բանավոր համաձայնություն է ձեռք բերել «Ռեալի» նախագահ  Ֆլորենտինո Պերեսի հետ և խոստացել, որ պայմանագիր կկնքի «Սերուցքայինների» հետ։ 

Այժմ Մբապեն կենտրոնացած է «ՊՍԺ»-ում իր ելույթների վրա և ցանկանում է ֆրանսիական ակումբի կազմում նվաճել ՉԼ-ի գավաթը։ «Ռեալի» դեմ կայացած խաղում նրա խփած հաղթական գոլը ազդեցություն չի ունեցել նրա որոշման վրա։ 

Դեռ օգոստոսին Կիլիանը հայտնել է «ՊՍԺ»-ի ղեկավարությանը, որ չի պատրաստվում երկարաձգել իր պայմանագրի ժամկետը։ Նրա որոշումը չի փոփոխվել։ Նա ցանկանում է որքան հնարավոր է լավ ավարտել մրցաշրջանը «ՊՍԺ»-ի կազմում, որից հետո կատարել հերթական քայլը իր կարիերայում։ 

Ընթացիկ մրցաշրջանում «ՊՍԺ»-ի կազմում Մբապեն մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 24 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am