Marca-ի լրագրող Ֆելիք Դիասի փոխանցմամբ, Դանի Սեբալյոսն ու Մարկո Աենսիոն դեռևս նոր պայմանագրերի վերաբերյալ առաջարկ չեն ստացել Մադրիդի «Ռեալից»։ Նրանց գործող պայմանագրերի ժամկետը ավարտվում է գալիք ամռանը։
Ակումբում գտնում են, որ Սեբալյոսի համար ավելի լավ կլինի, եթե նա ամռանը հեռանա թիմից։ Եվ սա այն պարագայում, երբ Կարլո Անչելոտին վստահում է նրան ու պարբերաբար խաղաժամանակ տրամադրում։
Ինչ վերաբերում է Ասենսիոյին, ապա նախորդ ամռանը նրան նոր պայմանագիր առաջարկեցին, սակայն վերջինս հրաժարվեց։ Մեծ է հավանականությունը, որ գալիք ամռանը նա կփոխի ակումբային գրանցումը։ Նշվում է, որ Մարկոն կարող է կարիերան շարունակել «Միլանում»։
Los Merengues, Realmadrid.am