Հոդվածներ

Ֆերդինանդը գտնում է, որ ՉԼ-ի ֆավորիտը «Ռեալն» է
06.03.2025
152 0

Ռիո Ֆերդինանդը կարծում է, որ ՉԼ-ի ընթացիկ խաղարկությունը հաղթելու գլխավոր հավակնորդը Մադրիդի «Ռեալն» է։ 

«Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ «Ռեալը» մյուս ակումբներից ավելի շատ ունի այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր կարող են հաղթել խաղը։ Դա նրանց դարձնում է մրցաշարը հաղթելու գլխավոր հավակնորդը։

Դա ֆենոմենալ է։ Այդ թիմում կան 4-5 ֆուտբոլիստներ, որոնցից յուրաքանչյուրը ցանկանում է հաղթանակ պարգևել։ Նրանցից որևէ մեկը չի ցանկանում ինչ որ բան բեմադրել». նշել է Ֆերդինանդը։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված