• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Դիտարկում ենք Կամավինգային հենակետային կիսապաշտպանի դիրքում խաղացնելու տարբերակը»

Հոդվածներ

Անչելոտի. «Դիտարկում ենք Կամավինգային հենակետային կիսապաշտպանի դիրքում խաղացնելու տարբերակը»
04.11.2023
1684 0

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Ռայո Վալյեկանոյին» (06.11, 00:00):

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը:

«Ընթացիկ մրցաշրջանում մենք լավ ենք հանդես եկել տանը և ուրախ ենք, որ վաղը վերադառնալու ենք «Սանտիագո Բեռնաբեու»: Հարազատ պատերը միշտ օգնում ենք մեզ և մենք միայն պետք է լավ հանդիպում անցկացնենք և պահպանենք առավելությունն առաջնությունում»:

«Այս շաբաթ Գյուլերը սկսել է մարզվել թիմի հետ: Նա հայտավորված կլինի հանդիպմանը: Աստիճանաբար Արդան կսկսի խաղաժամանակ ստանալ: Գյուլերը հարձակման գծի ֆուտբոլիստ է, նա կօգնի խաղալ կենտրոնում, տեղ կզբաղեցնի հարձակվողի, ինչպես նաև աջ եզրայինի դիրքում»:

«Մենք դիտարկում ենք Կամավինգային հենակետային կիսապաշտպանի դիրքում խաղացնելու տարբերակը: Կամավինգայի որակներն ամենաշատն են մոտ Չուամենիի որակներին»:

«Առաջիկա երեք խաղերում մենք ռոտացիա կկիրառենք, բայց վաղվա խաղն առաջնային է, քանի որ մրցելու ենք ամուր և շատ լավ կազմակերպված թիմի հետ: Հիմա լավ պահ է այս երեք խաղերում հաղթանակի հասնելու համար»:

«Վինիի հետ ամեն բան կարգին է: Ես կարծում եմ, որ նա, ցավոք, սովորել է ռասիզմին: Նա կենտրոնացած է իր խաղի և աշխատանքի վրա: Այլ հարցերով ես կարիք չեմ զգում նրա հետ զրուցելու համար»: