«Բարսելոնայի» դեմ խաղում Կարիմ Բենզեման խաղադաշտում անցկացրեց 120 րոպե՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Խաղի ընթացքում ֆրանսիացին որոշակի անհարմարություններ էր զգում ուսի հատվածում, և երկրպագուները անհանգստանում էին նրա ֆիզիկական վիճակի համար։ Սակայն անձամբ ֆուտբոլիստը խաղից հետո նշել է, որ իր հետ ամեն բան կարգին է։
«Իմ ուսի հետ ամեն բան նորմալ է։ Ես ինձ լավ եմ զգում և դա ուղղակի հարված էր։ Կլասիկոյից հետո ֆիզիկական հոգնածությունը նորմալ երևույթ է, քանի որ նման խաղերում դա խաղադաշտում թողնում ես ողջ ուժերդ։ Սա դրական հոգնածություն է, քանի որ արդյունքում մենք կարողացանք հաղթել ու դուրս գալ եզրափակիչ։
Մենք հասկանում էինք, որ եթե կորցնեինք զգոնությունը նույնիսկ շատ կարճ ժամանակահատվածում, ապա նրանք կարող էին պատժել մեզ։ Մենք լավ աշխատեցինք ու կարողացանք հաղթել». նշել է Բենզեման։
Los Merengues, Realmadrid.am