«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել է իր վնասվածքների և հետագա կարիերայի մասին։
«Միշտ փորձում եմ հաճույք ստանալ խաղադաշտում։ Հուսով եմ, որ դեռ 5-6 տարի կկարողանամ խաղալ։
Երբ ավարտեմ կարիերաս, կկարողանամ հետ նայել ու վերհիշել իմ ձեռքբերումները, սակայն այժմ ես միայն ցանկանում եմ հաճույք ստանալ ֆուտբոլից։
Չեմ կարող ասել, թե ինչ կլինի ինձ հետ մի քանի տարի հետո, ուստի այժմ փորձում եմ կենտրոնանալ մարզումների և իմ ելույթների վրա։
Ես դեռ 30 տարեկան եմ։ Իմ մարմինը նորմալ վիճակում է, և հուսով եմ, որ դեռ մի քանի տարի կխաղամ». ասել է բելգիացին։
Այս մրցաշրջանում Ազարը մասնակցել է ընդամենը 8 հանդիպման, իսկ մնացած խաղերը բաց է թողել վնասվածքների պատճառով։
Los Merengues, Realmadrid.am