Լա լիգայի 7-րդ տուրում «Ռեալը» 2-0 հաշվով տնային հաղթանակ տարավ «Լաս Պալմասի» նկատմամբ:
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է խաղը:
«Կարևոր հաղթանակ էր: Անհանգստացա երկրորդ կեսի վերջնամասում, քանի որ չէինք կարողանում գցել խաղի տեմպը: Ակտիվ սկսեցինք, որ խուսափենք նման իրավիճակներից: Առաջին խաղակեսում բախտներս չբերեց:
Գերադասեցի Մոդրիչին ու Բելինգիմին հանգստի հնարավորություն տալ, չնայած, որ Ջուդը չէր ասում, թե հոգնել է: Ես գնդակին տիրելու երկրպագու չեմ, գոլեր խփելու երկրպագու եմ»,- իտալացու խոսքը փոխանցում է Marca-ն:
7 խաղից հետո «Ռեալը» 18 միավորով երկրորդն է:
Fanat, Realmadrid.am