Հոդվածներ

Ազարը վերադարձել է ընդհանուր խմբի հետ մարզումներին
16.12.2020
1970 0

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Էդեն Ազարը շարունակում է մարզավիճակ հավաքել։ 

«Սերուցքայինները» սկսել են նախապատրաստվել Լա Լիգայի գալի տուրի շրջանակներում կայանալիք «Էյբարի» դեմ հանդիպմանը։ Բելգիացին այսօր կայացած մարզմանը մարզվել է ընդհանուր խմբի հետ։ 

Ազարը խաղադաշտ դուրս չի եկել նոյեմբերի 28-ից՝ «Ալավեսի» դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով։ Այս ընթացքում նա բաց է թողել թիմի 5 հանդիպումներ։ 

Այն ֆուտբոլիստները, ովքեր մասնակցել են «Ատլետիկի» դեմ հանդիպմանը, այսօր վերականգնողական մարզում են անցկացրել։ 

Լուկա Յովիչը մարզվել է անհատական ծրագրով։

Los Merengues, Realmadrid.am