«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ Թուրինից մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը, տեղեկացնում է հայտնի լրագրող Նիկոլո Սկիրան:
Աղբյուրի փոխանցմամբ, պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշը բանակցություններ է վարել «Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթիի» և «Ռեալի» հետ:
Նշվում է, որ ամենաքիչ հավանականը վերջին տարբերակն է, քանի որ Կրիշտիանուն այդքան էլ լավ հարաբերություններ չի պահպանել նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ:
Հավելենք, որ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը չէր ընդգրկվել «Ուդինեզեի» դեմ խաղի մեկնարկային կազմում:
Fanat, Realmadrid.am