Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո (0-4) մտադիր է նոր դարպասապահի գնել, հաղորդում է Realmadridexclusivo–ն։
Տիբո Կուրտուայի բացակայության պայմաններում դարպասը վստահվում է Անդրեյ Լունինին, սակայն Պերեսին չի գոհացնում նրա խաղը։ Նոր դարպասապահի թեկնածուներից է «Լիլի» դարպասապահ Լյուկա Շևալեն։
Հիշեցնենք, որ «Ռեալը» Իսպանիայի առաջնության 11 տուրերից հետո 6 միավոր է զիջում «Բարսելոնային»։