«Ռեալը» հզոր կերպով է մեկնարկել այս մրցաշրջանը։ Լա Լիգայի մեկնարկային 5 տուրերում «Սերուցքայինները» միավորներ չեն կորցրել։
«Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ տարած հաղթանակը նշանակալի էր Կարլո Անչելոտիի համար։ Իտալացի մասնագետը շրջանցեց Զինեդին Զիդանին և ամրապնդվեց «Արքայական» ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ հաղթած մարզիչների ցանկի երկրորդ հորիզոնականում։
Ցանկը գլխավորում է Միգել Մունյոզը, ով «Սերուցքայինների» ղեկին 357 հաղթանակ է տարել։ Այդ ցուցանիշին հասնելու համար Անչելոտին դեռ երկար ճանապարհ պետք է անցնի։ Նրա օրոք «Ռեալը» Լա Լիգայում հաղթել է 112 ՉԼ-ում՝ 36, Իսպանիայի գավաթի խաղարկությում՝ 17, ԱԱԱ-ում՝ 4, Իսպանիայի և Եվրոպայի սուպերգավաթներում՝ 2-ական անգամ։
Կարլոն պատմել է, թե ինչպես է նշել իր ձեռբերումը։
«Ինձ համար մեծ պատիվ է նման ցուցանիշով Զիդանին գերազանցելը։ Ես շատ ուրախ եմ։ Պատրաստվում եմ տոնել այն կնոջս հետ մեկ գավաթ լավ գինով». նշել է Կարլոն։
Los Merengues, Realmadrid.am