Դավիդ Ալաբան վստահեցրել է, որ այժմ իրեն լավ է զգում և կկարողանա մասնակցել շաբաթ օրը կայանալիք «Լիվերպուլի» դեմ եզրափակչին։
«Ես ժամանակ եմ ունեցել վերականգնվելու համար և այժմ ինձ լավ եմ զգում։ Այս օրերի ընթացքում ես քրտնաջան աշխատել եմ, որպեսզի կարողանամ պատրաստ լինել եզրափակչին։ Ինձ դուր է գալիս «Ռեալի» կազմում խաղալը։ Մենք տաղանդավոր և ուժեղ կազմ ունենք։ Առաջին հերթին պետք է առանձնացնել Կարիմ Բենզեմային։ Ուրախ եմ, որ այստեղ եմ ու հանդես եմ գալիս այս թիմի կազմում՚
Շաբաթ օրը մեզ բարդ հանդիպում է սպասվում, և հուսով եմ, որ մենք կկարողանանք ևս մեկ տիտղոս նվաճել մադրիդիստների համար։ Ես երջանիկ եմ, քանի որ տեղափոխվել եմ «Ռեալ» հենց նման հանդիպումներում մասնակցություն ունենալու համար։ Իմ բախտը շատ է բերել և ես վայելում եմ այս ամենը». նշել է Ալաբան։
Los Merengues, Realmadrid.am