Ֆրանսիայի հավաքականի և «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան առողջական խնդիրներ ունի։
Երիտասարդ ֆուտբոլիստը անհարմարություններ է զգացել ազդրի մկանի հատվածում և բաց է թողել հավաքականի վերջին մարզումը։
RMC Sport-ի փոխանցմամբ, Դիդյե Դեշամի գլխավորած մարզչական անձնակազմը ամեն կերպ փորձում է մինիմալիզացնել ֆուտբոլիստների՝ վնասվածք ստանալու հավանականությունը։ Ֆրանսիացիները արդեն իսկ մի քանի լուրջ կորուստներ ունեն ու չեն ցանկանում որ այդ ցանկը ավելանա։
Ընթացիկ մրցաշրջանում Կամավինգան «Ռեալի» կազմում Լա Լիգայում մասնակցել է 14 հանդիպման։
Ֆրանսիայի հավաքականը Մունդիալ 2022-ում իր ելույթները սկսելու է նոյեմբերի 22-ին՝ Ավստրալիայի դեմ կայանալիք խաղով։
Los Merengues, Realmadrid.am