Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» երկխաղյա դիմակայության արդյունքում (0:1, 4:4) հաղթահարեց «Ռեալ Սոսիեդադի» արգելքը և նվաճեց եզրափակիչի ուղեգիր։
«Ռեալ Մադրիդը» 21–րդ դարում 7–րդ անգամ դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Թիմը 41–րդ անգամ կմասնակցի այս մրցաշարի եզրափակիչին։ Մադրիդցիները այս ցուցանիշով զիջում են միայն «Բարսելոնային» (42):
Չուամենին խփել «Ռեալի» պատմության 10000–րդ գոլը։
«Ռեալ Մադրիդը» ընթացիկ մրցաշրջանում անցկացրեց իր 50–րդ հանդիպումը։
Էնդրիկը ԻԳ–ի ընթացիկ խաղարկությունում 5 խաղում խփել է 5 գոլ։ Բրազիլացին «Ռեալի» առաջին ֆուտբոլիստն է, որը Ռոնալդուից հետո հասել է այս ցուցանիշին (7 գոլ 12/13 մրցաշրջանում):
Էնդրիկը «Ռեալի» պատմության 4–րդ ֆուտբոլիստն է, որը Իսպանիայի գավաթում 5+ գոլ է խփում իր մեկնարկային մրցաշրջանում։