Մադրիդի «Ռեալի» անգլիացի նորեկ Ջուդ Բելինգեմը 4-րդ գոլը խփեց «Արքայական ակումբի» մարզաշապիկով «Սելտայի» դեմ խաղում ու հաղթանակ պարգևեց թիմին:
Խաղավերջում գրանցված գոլից հետո «Ռեալի» ֆուտբոլիստները խելակորույս կերպով անցան հաջողությունը տոնելու գործընթացին:
Գոլը տոնելու ժամանակ նախ՝ Դավիդ Ալաբան բռունցքով հարվածեց Ջուդ Բելինգեմի կրծքավանդակին:
Բայց սա դեռ ամենը չէր. մինչ Ջուդը տոնում էր հաջողությունը գոլային փոխանցման հեղինակի՝ Խոսելուի հետ, Ֆեդե Վալվերդեն վերադարձավ ու ոտքով հարվածեց 20-ամյա անգլիացու հետույքին:
Դրանից հետո Ալաբան, որը քիչ առաջ էր բռունցքով հարվածել Ջուդին, կարծես արդեն վերադարձրել էր իրականության զգացողությունն ու նախատեց ուրուգվայցուն շատ բուռն լինելու համար:
Բոլորը ժպիտով էին, ուրախ, իսկ «Ռեալը» տարավ կարևոր հաղթանակ, որը երրորդ անընդմեջն էր Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում, ընդ որում՝ բոլորն արտագնա խաղերում:
Ակնհայտ է, որ այժմ «Ռեալի» բոլոր խաղացողների միջև իսկական քիմիա կա:
Fenomeno, Realmadrid.am