Աշխարհի ակումբային առաջնությունում հաղթելուց հետո «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նվաճեց 31-րդ տիտղոսը, և ակումբի պատվավոր նախագահ Սանտիագո Բեռնաբեուին հասնելու համար հարկավոր է նվաճել ևս մեկ տիտղոս:
Կարիմ Բենզեմայի համար էլ սա 24-րդն է: Եվս մեկը նվաճելուց հետո ֆրանսիացին կհավասարվի «Ռեալի» ամենատիտղոսակիր ֆուտբոլիստին՝ Մարսելոյին:
Այս մասին հայտնում է լրագրող Պեդրո Մարտինը:
Fanat, Realmadrid.am