«Ռեալը» վերջնականապես հրաժարվել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային գնելու մտքից: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, Մադրիդում որոշում են կայացրել, որ չեն վճարելու 150 մլն ֆրանսիացու համար: Մեծ ծախսերի համար «սերուցքայինները» հրաժարվեցին նաև Դոնի վան Բեկի տրանսֆերը գնելուց, որն էլ ի վերջո տեղափոխվեց «կարմիր սատանաների» ճամբար:
Նշվում է, որ ակումբում մեծ հույսեր են կապում Ֆեդերիկո Վալվերդեի հետ ու հույս ունեն, որ ուրուգվայցին կշարունակի աճ գրանցել նաև նոր մրցաշրջանում:
Լա լիգայի նախորդ մրցաշրջանում Վալվերդեն անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am