• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Զիդան. «Բետիսը հիանալի է մեկնարկել Լա լիգայում, սակայն դա ոչինչ չի փոխում»

Հոդվածներ

Զիդան. «Բետիսը հիանալի է մեկնարկել Լա լիգայում, սակայն դա ոչինչ չի փոխում»
26.09.2020
695 0

Լա լիգայի 3-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելու է «Բետիսին»:

Հյուրերի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը իր կարծիքն է հայտնել մրցակցի մասին ու խոսել առաջիկա խաղից:

«Գիտենք, որ մրցելու ենք բավականին լավ թիմի հետ, որը հիանալի է մեկնարկել Լա լիգայում: Սակայն, դա ոչինչ չի փոխում մեզ համար: Ցանկանում ենք բարելավել Սան Սեբաստյանում ցույց տված խաղն ու ավելի որակյալ ֆուտբոլ խաղալ»,- եզրափակել է Զիզուն:

Հիշեցնենք, որ հանդիպումը մեկնարկելու է այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

«Բետիսը» մեկնարկային  2 տուրում նույնքան հաղթանակ է գրանցել:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված