Հոդվածներ

Կուրտուան վիրահատվել է
17.08.2023
1819 0

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան վիրահատվել է, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստի վերականգնման ժամկետները չեն նշվում:

Հիշեցնենք, որ բելգիացին ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել ու, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի ամբողջ մրցաշրջանը:

«Արքայական ակումբը» վարձավճարով հրավիրել է «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագային:

Fanat, Realmadrid.am