Մարզական հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) հրապարակել է աշխարհի ամենաթանկ՝ մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հանդես են գալիս թոփ-5 առաջնություններում:
Ցանկը գլխավորում է «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը. կանադացու տրանսֆերային արժեքը կազմում է 180,4 մլն եվրո: Երկրորդ հորիզոնականում Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Ջեյդոն Սանչոն է (125,6 մլն): Եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» երիտասարրդ խաղացող Անսու Ֆատին (122,7 մլն):
Մադրիդի «Ռեալը» 3 ներկայացուցիչ ունի թոփ-15-ում (Ռոդրիգոն, Վինիսիուսն ու Կուբոն (ներկայում վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Վիլյառեալում»):
Fanat, Realmadrid.am