«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսիի` հնարավոր վերադարձի մասին:
«Մեսին կարող է անել, ինչ ցանկանա, «Բարսելոնան»՝ նույնպես: Ինձ համար դա խնդիր չէ: Ինձ դուր է գալիս Լեոն որպես խաղացող: Իսպանիայի առաջնության համար հիանալի կլինի, եթե նա վերադառնա»,- իտալացի մասնագետի խոսքը փոխանցում է AS-ը:
Հիշեցնենք, որ 35-ամյա ֆուտբոլիստը կատալոնական թիմի գույները պաշտպանել է 2003-2021 թվականներին:
Fanat, Realmadrid.am