Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում Նաչո Ֆերնանդեսը «Ռեալի» պահեստային ֆուտբոլիստ էր, սակայն Դավիդ Ալաբայի հաճախ կրկնվող վնասվածքները հնարավորություն տվեցին իսպանացուն ավելի շատ խաղաժամանակ ստանալ։ Այս պահի դրությամբ նա արդեն 32 հանդիպում է անցկացրել ընթացիկ մրցաշրջանում, սակայն «Ռեալը» դեռ նոր պայմանագիր չի առաջարկել իր պաշտպանին։ Նրա գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է այս ամռանը։
«Բազմիցս նշել եմ, որ փորձում եմ ապրել ներկայով։ Մրցաշրջանի մեկնարկը բարդ էր ինձ համար։ Ես գրեթե խաղաժամանակ չէի ստանում ու ինձ կարևոր չէի զգում։
Այժմ ամեն բան այլ է, սակայն «Ռեալի» հետ պայմանագիրը մեծապես որևէ բան չի փոխի։ Ամեն ամառ ես խոսել եմ ակումբի ղեկավարության, մարզիչների, ընտանիքիս անդամների հետ և կայացրել իմ որոշումը։
Եթե «Ռեալում» ինձ ասեն, որ այլևս պետք չեմ նրանց, ես չգիտեմ, թե ինչ եմ անելու։ Այս պահի դրությամբ ես երջանիկ եմ։
Ես կխոսեմ ակումբի ղեկավարության հետ, և եթե ամեն բան ընթանա այնպես, ինչպես հիմա է, ապա որոշումը հեշտ է լինելու». նշել է Նաչոն։
Los Merengues, Realmadrid.am