Լա լիգայի 27-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 6-0 հաշվով հաղթեց «Վալյադոլիդին»:
1. «Ռեալը» մրցակցի դարպասի մոտ ստեղծեց 9 պահ աջ եզրում: 2016 թվականից ի վեր լավագույն ցուցանիշը՝ թիմի համար:
2. «Ռեալը» 17 հարված կատարեց «Վալյադոլիդի» դարպասին: Սա 2012 թվականից ի վեր Լա լիգայում ամենաբարձր ցուցանիշն է (այդ ժամանակ «սերուցքայինները» 18 անգամ էին հարվածել «Ատլետիկի» դարպասին (5-1):
3. Լուկաս Վասկեսն իրականացրել է 11 պրոգրեսիվ փոխանցում (փոխանցում մրցակցի դարպասի ուղղությամբ՝ ամենաքիչը 9 մետր հեռավորության վրա) այս խաղում: Սա լավագույն արդյունքն է ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» աջ պաշտպանի դիրքում խաղացած ֆուտբոլիստների շրջանում:
4. Վինիսիուսն ընթացիկ մրցաշրջանում 32 միավոր է վաստակել «գոլ+փոխանցում» համակարգում (19 գոլ, 13 ասիստ): Նախորդ տարի նա կատարել էր 42 արդյունավետ գործողություն (22 գոլ, 20 ասիստ):
5. Վալյեխոն նախորդ տարվա մայիսից ի վեր առաջին անգամ մասնակցեց Լա լիգայի խաղի: