Վինիսիուս Ջունիորը ցանկանում դառնալ 11 մետրանոցների հիմնական իրացնողը «Ռեալում»։
Լոս Անջելեսում կայացած վերջին մարզման ժամանակ բրազիլացին փորձել է իր դիպուկությունը 11 մետրանոց նշակետից։ Գրեթե 10 րոպե նա հարվածներ է կատարել, որը վերահսկել է Անչելոտիի օգնականներից մեկը։
Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսի հեռանալուց հետո թիմի հիմնական 11 մետրանոց իրացնողը Կարիմ Բենզեման էր։ Այդ ընթացքում նա 35 անգամ մոտեցել է նշակետին և դիպուկ է եղել դրանցից 29-ում։ Այժմ հերթը կարծես թե Վինիսիուսինն է։
Los Merengues, Realmadrid.am