«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գնահատել է Ջուդ Բելինգեմի նորամուտի խաղը։
«Կարծում եմ, որ նրա համար լավագույն դիրքը 10 համար դիրքն է։ Այն իդեալական է նրա համար, քանի որ Ջուդը շատ լավ է խաղում առանց գնդակի և կարողանում է ճիշտ դիրք զբաղեցնել տուգանային հրապարակում։
Բելինգեմն արդեն իսկ կայացած ֆուտբոլիստ է։ Նա յուրահատուկ հմտություններ ունի և շատ լավ է օգտագործում տարածությունը». նշել է Անչելոտին։
Հիշեցնենք, որ Բելինգեմն իր առաջին հանդիպումն անցկացրեց «Արքայական» ակումբի մարզաշապիկով՝ ստանալով 63 րոպե խաղաժամանակ։ Sofascore-ը նրա ելույթը գնահատել է 7,3 բալով։
Los Merengues, Realmadrid.am