ԱՄՆ-ում մինչմրցաշրջանային պատրաստություն անցկացնող Մադրիդի «Ռեալը» հուլիսի 24-ին՝ Երևանի ժամանակով 06:00-ին, Փասադենայի «Ռոզ Բոուլ» ստադիոնում ընկերական խաղում 3-2 հաշվով հաղթեց «Միլանին»:
Առաջին կեսից հետո «Արքայական ակումբը» զիջում էր մրցակցին 0-2 հաշվով:
Երկրորդ կեսի մեկնարկում «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մի շարք փոփոխություններ կատարեց, որոնց արդյունքում թիմը կարողացավ շտկել իրավիճակն ու ոչ միայն խուսափել պարտությունից, այլև հաղթանակ կորզել:
«Ռեալից» 2 րոպեում դուբլ գրանցեց Ֆեդե Վալվերդեն, հաղթական գոլը խփեց Վինի Ժունիորը: «Միլանից» գոլով աչքի ընկան Ֆիկայո Տոմորին ու Լուկա Ռոմերոն:
Ընկերական խաղ
Գոլերը՝ 1-0՝ Տոմորի 26՛, 2-0՝ Ռոմերո 42՛, 2-1՝ Վալվերդե 58՛, 2-2՝ Վալվերդե 59՛, 2-3՝ Վինիսիուս 84՛:
ԱՄՆ-ում ընթացող նախամրցաշրջանային պատրաստության շրջանակում «Ռեալը» հաջորդ խաղը կանցկացնի հուլիսի 27-ին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ:
Fenomeno, Realmadrid.am