L'Equipe-ը հաղորդում է, որ «Ռեալը» բանակցություններ է սկսել ՊՍԺ-ի հետ։ Սա ակումբների միջև առաջին հաղորդակցությունն է, երբ շշուկներ հայտնվեցին այն մասին, որ ֆրանսիացին Մադրիդ է տեղափոխվում։
«Սերուցքայինները» հասկանում են, որ դժվար գործընթաց է լինելու, նամանավանդ, երբ փարիզյան ակումբի կողմից բանակցությունների ցանկություն առանձնապես չկա։ Ինչպես հայտնի է, ՊՍԺ-ում չեն պատրաստվում Մբապեին բաց թողնել ու ցանկանում են նոր պայմանագիր կնքել նրա հետ՝ բարձրացնելով աշխատավարձը։ Ներկայումս «Ռեալը» դեռ պաշտոնական առաջարկ չի կատարել ֆրանսիացու տրանսֆերը ձեռք բերելու համար։
2022 թվականին Մբապեն ազատ գործակալ կդառնա, եթե նոր պայմանագիր չկնքի ՊՍԺ-ի հետ։ Արդեն հունվարին, նա ազատորեն կարող է բանակցություններ վարել այլ ակումբների հետ։