«Բավարիայի» կիսապաշտպան Կորենտեն Տոլիսոն կարիերան կարող է շարունակել Լա լիգայում:
Հաղորդվում է, որ ֆրանսիացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Ռեալը»:
Գալիք ամռանն ավարտվում է ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն, ինչը նշանակում է, որ արդեն հունվարին վերջինս կարող է բանակցություններ վարել այլ թիմերի հետ:
«Արքայական» ակումբը մտադիր է օգտվել ստեղծված իրավիճակից ու Տոլիսոյին հրավիրել անվճար:
Կորենտենին հետևում են նաև «Յուվենթուսը», «Ռոման», «Ատլետիկոն» ու «Տոտենհեմը»:
Fanat, Realmadrid.am