Հոդվածներ

Ի՞նչ էին քննարկում «Ռեալի» 4 աստղերն ընդմիջմանը
19.08.2024
2264 0

Լա լիգայի մեկնարկում Մադրիդի «Ռեալը» 1-1 հաշվով ավարտեց «Մալյորկայի» հետ հանդիպումը:

Ընդմիջմանն «Արքայական ակումբի» աստղեր Վինիսիուս Ժունիորը, Կիլիան Մբապեն, Ջուդ Բելինգեմն ու Ռոդրիգոն ակտիվ քննարկում էին թիմի խաղը, ինչն էլ ֆիքսել է Movistar-ի տեսախցիկը:

Բելինգեմ. «Դուք երեքդ պետք է եզրափակեք գրոհները: Մեզ դա շատ է անհրաժեշտ»:

Մբապե. «Համաձայն եմ, մեզ պետք է ինչ-որ կերպ եզրափակել, ու շատ արագ»:

Բելինգեմ. «Եթե նույնիսկ պահեր չկան, ինքներդ հնարավորություն ստեղծեք ու հարվածեք»:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված