Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը։
«Առաջին կեսում մեզ համար դժվար էր, քանի որ «Ռեալը» շատ էր տիրում գնդակին ու անհարմարություններ էր առաջացնում մեզ համար։ Այնուամենայնիվ մենք կարողանում էինք վտանգավոր հակագրոհներ կազմակերպել՝ չմոռանալով պաշտպանության մասին։ Մենք անթերի երկրորդ խաղակես անցկացրինք ու կարող էինք ավելի շուտ գոլ խփել։
Եզրափակիչ դուրս գալը մեծ ձեռքբերում էր։ Շնորհավորում եմ թիմին։
Ներկա պահին չեմ կարող խոսել եզրփակչի մասին, քանի որ դեռ շատ վաղ է ամեն բան կարող է տեղի ունենալ։ Հույս ունեմ, որ այդ խաղին ներկա կլինենք ողջ կազմով։ Առաջադրանքը դեռևս կատարված չէ։
Մենք ցանկանում ենք անցնել ողջ ճանապարհը, ուստի եզրափակչին պետք է մեկնենք հաղթելու մեծ ցանկությամբ։
Շատ ուրախ եմ, որ թիմը կարողացավ հասնել նման արդյունքի». նշել է Տուխելը։
Los Merengues, Realmadrid.am