Հոդվածներ

Յովիչը մտադիր է պայքարել «Ռեալի» հիմնական կազմում տեղի համար
05.07.2021
2356 0

Լուկա Յովիչը մինչմրցաշրջանային հատվածը անցկացնելու է Մադրիդի «Ռեալի» կազմում, և նա մտադիր է լավ տպավորություն գործել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի վրա։ 

23-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է գալիք մրցաշրջանը անցկացնել «Ռեալում» և տեղ գտնել հիմնական կազմում։ 

Ավելի վաղ նշվում էր, որ «Ռեալը» պատրաստ է շահավետ առաջարկի դեպքում բաց թողնել Յովիչին։ «Սերուցքայինները» մոտ 40 մլն եվրո են ցանկանում ստանալ նրա տրանսֆերի արդյունքում։ 

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը Յովիչն անցկացրեց «Այնտրախտի» կազմում՝ մասնակցելով 13 հանդիման և դառնալով 4 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված