Իսպանիայի առաջնության 23–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ոչ–ոքի՝ 1–1 հաշվով ավարտեց հանդիպումը «Ատլետիկոյի» հետ։
«Ատլետիկոյի» գլխավոր մարզչի հետխաղային մամուլի ասուլիսը
«Առաջին կեսում մենք լավ հանդես եկանք, քանի որ ավելի հաջող էինք դիմագրավում «Ռեալի» հակագրոհներին, պայքարում էինք յուրաքանչյուր մենապայքարում, բայց երկրորդ կեսում գրեթե անմիջապես գոլ ընդունեցինք, հետո էլ քիչ էր մնում երկրորդը ստանայինք… «սերուցքայինները» մեծ ինտենսիվությամբ սկսեցին երկրորդ կեսը։
Կարծում եմ՝ որոշ դրվագներում կարող էինք ավելի լավ գործել, ուստի կարող էինք հաղթել, բայց ի վերջո խաղն ավարտվեց ոչ-ոքի։ Կարծում եմ՝ մենք հաղթանակի էինք արժանի»։
«Ռեալի» դարպասին նշանակված 11–մետրանո՞ցը։ Նմանատիպ 11–մետրանոց այսօր նշանակվեց նաև «Ատլետիկի» ու «Ժիրոնայի» խաղում։ Այսօրվա գլխավոր մրցավարը ճիշտ որոշումներ կայացրեց հանդիպման մեծ մասում»։
«Լա Լիգայի համար պայքարում երեք թիմե՞ր են։ «Բարսելոնան» շատ լավ է խաղում, ուստի կարծում եմ, որ նրանք այս մրցաշրջանի լավագույն թիմն են»։