Ազգերի լիգայի կիսաեզրափակչից առաջ կայացած մամլո ասուլիսի ժամանակ Լուկա Մոդրիչը խոսել է իր ապագայի մասին։
«Ես ուղղակի ցանկանում եմ կենտրոնանալ ֆուտբոլի վրա և չմտածել այլ բաների մասին։ Ես այստեղ եմ տիտղոս նվաճելու համար, և մենք չենք մտածում պարտության մասին։ Հույս ունենք այստեղ լավ արդյունքի հասնել։
Այն մասին, թե որտեղ եմ ես շարունակելու իմ կարիերան, կխոսենք այս խաղերից հետո։ Արդեն կայացրել եմ իմ որոշումը, որի մասին կհայտնեմ Ազգերի լիգայի խաղարկությունից հետո». նշել է Լուկան։
Հիշեցնենք, որ 37-ամյա ֆուտբոլիստը կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի։ Նա կարող է երկարաձգել իր գործող պայմանագրի ժամկետն ու մնալ «Ռեալում» ևս մեկ մրցաշրջան, կամ տեղափոխվել Սաուդիան Արաբիան ներկայացնող ակումբ։
Los Merengues, Realmadrid.am