«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիայի հայրը հայտնել է որդու 3 գլխավոր նպատակները:
«Նրա գլխավոր նպատակներն են՝ հաղթել Չեմպիոնների լիգայում, խաղալ Մադրիդի «Ռեալում» ու Վրաստանի հետ մասնակցել միջազգային խոշոր մրցաշարի»:
Ընթացիկ մրցաշրջանում Խվիչա Կվարացխելիան «Նապոլիի» կազմում 42 խաղում խփել է 14 գոլ ու կատարել 17 ասիստ:
Fanat, Realmadrid.am