Մադրիդի «Ռեալը» մոտ 7 միլիոն եվրո կխնայի Էդեն Ազարի հեռանալուց հետո:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով, բելգիացին հրաժարվել է տարեկան աշխատավարձի մի մասից:
Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստի հեռանալու մասին պաշտոնապես հայտարարվեց երեկ: Նա կարող է այս ամառ արդեն խաղակոշիկները կախել մեխից:
Հիշեցնենք, որ «Ռեալի» կազմում Ազարը մասնակցել է 76 խաղի, խփել 7 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում:
Fanat, Realmadrid.am