Հոդվածներ

«Ռեալը» ցավակցել է «Բարսելոնային»
09.03.2025
452 0

Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարություն է տարածել՝ ցավակցելով «Բարսելոնային»՝ առաջին թիմի բժիշկ Կարլես Մինյարո Գարսիայի մահվան կապակցությամբ:

««Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը, նախագահն ու տնօրենները խորին ցավակցություն են հայտնում «Բարսելոնայի» բժիշկ Կարլես Մինյարո Գարսիայի մահվան կապակցությամբ:

«Ռեալ Մադրիդը» իր աջակցությունն է հայտնում բժշկի ընտանիքի անդամներին, ընկերներին, թիմակիցներին:

Հանգչի՛ր խաղաղությամբ»:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Օսասունա» հանդիպումը հետաձգվել է:

Fanat, Realmadrid.am





Ամենակարդացված