Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Արքայական» ակումբն ու բելգիացի ֆուտբոլիստը պայմանավորվել են, որ 2023 թվականի հունիսի 30-ին կխզեն պայմանագիրը: Պայմանագիրն ուժի մեջ էր մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
«Ռեալի» կազմում նա մասնակցեց 76 խաղի, խփեց 7 գոլ և դարձավ 12 գոլային փոխանցման հեղինակ:
Ազարը կարող է այս ամառ արդեն խաղակոշիկները կախել մեխից: