Կարիմ Բենզեման կարող է մասնակցել ՉԼ-ի շրջանակում կայանալիք «Լիվերպուլի» դեմ պատասխան խաղին։
The Athletic-ի լրագրող Մարիո Կորտեգանայի փոխանցմամբ, ֆրանսիացին մարզվել է ընդհանուր խմբի հետ և լիովին պատրաստ է խաղադաշտ վերադառնալուն։ Նույնը վերաբերում է նաև Ֆերլան Մենդիին, ով մեկ ամսից ավելի է վնասվածքի պատճառով չէր կարողանում օգնել «Ռեալին»։
Ինչ վերաբերում է Դավիդ Ալաբային, ապա նա իրեն լավ է զգում, բայց չի մասնակցի թիմի առաջիկա հանդիպմանը։
«Ռեալ Մադրիդ» - «Լիվերպուլ» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 15-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
Los Merengues, Realmadrid.am