«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին վստահ չէ իր ապագայի վերաբերյալ նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ զրույցից հետո, հայտնում է The Athletic-ը:
Չնայած հրապարակավ ստացած աջակցության խոսքերին՝ մարզչական շտաբը նախագահի հետ առանձնազրույցում ավելի քիչ վստահություն է ստացել, ինչը լարվածություն է առաջացրել:
Անչելոտին ու իր շտաբը իրավիճակը բնութագրում են որպես տարօրինակ: Նրանք նաև կասկածներ ունեն, որ ակումբը պատշաճ գումար կտրամդրի տրանսֆերներ կատարելու համար: 63-ամյա մասնագետը մտադիր է գնել հարձակվող, և 2 եզրային պաշտպան:
Fanat, Realmadrid.am