Բունդեսլիգայի վերջին տուրից հետո, որը կարող էր չեմպիոնական լինել «Բորուսիա Դորտմունդի» համար, Ջուդ Բելինգեմը ժամանել է թիմի մարզաբազա։
Ruhr Nachrichten-ի փոխանցմամբ, անգլիացին հանդիպում է ունեցել ակումբի սպորտային տնօրեն Հանս Յոահիմ Վացկեի հետ, ինչպես նաև նվերներ է բաժանել ֆուտբոլիստներին ու թիմի մյուս անձնակազմին։
Ֆուտբոլիստի մայրը հատուկ նամակ է գրել և շնորհակալություն հայտնել ակումբից։
Սպասվում է, որ առաջիկա օրերին Բելինգեմը պայմանագիր կկնքի Մադրիդի «Ռեալի» հետ։ Գործարքը գնահատվում է 100 մլն եվրո։
«Բորուսիայի» կազմում 19-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 132 հանդիպման՝ դառնալով 24 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am