Ռաֆայել Վարանը ամենայն հավանականությամբ ամռանը կհեռանա Մադրիդի «Ռեալից»։
AS-ի փոխանցմամբ, Վարանը, ում գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2022-ին, մտադիր է ընթացիկ մրցաշրջանից հետո փոխել ակումբային գրանցումը։
Եթե ֆուտբոլիստը նման որոշում կայացնի, ապա «Ռեալը» պատրաստ կլինի առաջարկներ ընդունել։ Ակումբը կարող է վաճառել նրա տրանսֆերային իրավունքները, որպեսզի հաջորդ տարի անվճար բաց չթողնի Վարանին։
Նշվում է, որ Վարանը դժվար թե փոխի իր որոշումը, և այն կապված չէ աշխատավարձերի կրճատման հետ։ Ամենայն հավանականությամբ Վարանը ցանկանում է ուժերը փորձել իր համար նոր առաջնությունում՝ մեծ հավանականությամբ Պրեմիեր Լիգայում, և ցանկանում է դա անել ոչ կարիերայի մայրամուտին։
«Ռեալում» հույս ունեն, որ կկարողանան համոզել Վարանին մնալ թիմում, սակայն հակառակ պարագայում պատրաստ են լսել առաջարկներ։
Los Merengues, Realmadrid.am