Հոդվածներ

Բեյլը նշել է իր կարիերայի լավագույն մարզչին
06.03.2026
729 0

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը նշել է իր կարիերայում լավագույն մարզչին։

«Անչելոտիի ոճը լավագույնն էր։ Թեև երբեմն չես խաղում, նա ստիպում էր քեզ զգալ որպես իր լավագույն ընկեր։ Նա կարող էր պահպանել լավ տրամադրություն բոլորի մեջ և թիմին մղել առավելագույնին։ Ես արդեն ասել եմ․ «Ռեալում» խնդիրն այն չէ, թե մարզչի ինչ աշխատանքն է տանում, այն է՝ ինչպես նա կառավարում է խաղացողներին։ Ճիշտ է՝ մարզիչները որոշ բաներ կատարում են տակտիկապես, բայց դա որոշիչ գործոն չէ։ Անչելոտին մոտ էր՝ ինչպես լավագույն ընկեր, բայց մի յուրահատուկ հատկություն էլ ուներ․ եթե դու վատ մարզվեիր, կարող էր գրողի ծոցն ուղարկել։ Նույնը նաև խաղերի ընդմիջումներին էր, բայց նրա հավասարակշռությունը կատարյալ էր։ Լավագույն մարզիչը, որի հետ երբևէ աշխատել եմ»,- Բեյլի խոսքը մեջբերում է AS-ը։

Բեյլը Մադրիդի «Ռեալի» կազմում իտալացի մասնագետի գլխավորությամբ հանդես է եկել 2013–2015 թվականներին, ինչպես նաև 2021/2022 մրցաշրջանում։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված