«Վալենսիայի» հովանավոր Puma ընկերությունը ևս իր աջակցությունն է հայտնել Վինիսիուսին։
Հիշեցնենք, որ Լա Լիգայի ընթացիկ խաղարկության 35-րդ տուրի շրջանակում կայացած «Վալենսիա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպման ժամանակ տան տերերի երկրպագուները ռասիստական արտահայտություններ էին հնչեցրել Վինիսիուս Ջունիորի հասցեին, ինչը առաջացրել էր ֆուտբոլիստի զայրույթը։ Արդյունքում խաղը դադարեցվել էր 8 րոպեով։
«Մենք չենք հանդուրժում ռասիզմը ու պատրաստ են ամեն կերպ խոչընդոտել դրան։ Մենք աջակցում ենք Վինիսիուսին և կանգնած ենք ֆուտբոլային հանրության կողքին». եղել է Puma-ի հայտարարությունը։
Los Merengues, Realmadrid.am